RAFA Solutions. Big experience of a team of 10

RAFA Solutions CEO was interviewed by Armef News during DigiTec EXPO 2016.

 

ՌԱՖԱ ՍՈԼՅՈՒՇՆՍ10 ՀՈԳԱՆՈՑ ՄԵԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանում շատ հեշտ է թիմեր ստեղծել, լուրջ նախագծեր մշակել

և դրսում իրականացնել:

«ՌԱՖԱ Սոլյուշնս» ընկերությունը հիմնադրվել է 2012թ.: Ստեղծում է սարքավորումների ղեկավարման և ավտոմատացման հուսալի, ճկուն և առաջատար լուծումներ, այդ թվում նաև նավթարդյունաբերության ոլորտում: Ընկերությունը National Instruments-ի Արծաթե գործընկերն է:

 

DigiTec Expo 2016-ում «ՌԱՖԱ Սոլյուշնսը» ներկայացրել է իր լուծումներից մեկը, որը ստեղծել են հատուկ Հնդկաստանի համար: Այն նավթատար խողովակաշարի մոնիթորինգի համակարգ է, ռոբոտ, որը մագնիսական դաշտի միջոցով կարողանում է հայտնաբերել կոռոզիան և մնացած բոլոր խնդիրները, նաև՝ կանխատեսել հետագայում առաջանալիք խնդիրները: 

«Ծրագիրը մշակել ենք երկու տարի առաջ՝ մեզ հետ համագործակցող կազմակերպության հետ, որը պատրաստել է մեխանիկայի մասը: Մեր ընկերությունը իրականացրել է էլեկտրոնիկայի և ամբողջ ծրագրային ապահովման մասերը: Նմանատիպ այլ նախագծեր էլ ենք իրականացնում: Ստեղծել ենք պինդ մարմինների հետազոտման հաստոցներ, որոնք պլաստմասսայի, մետաղի կամ ռետինի հատկություններ են ուսումնասիրում: Ճկում, ձգում, սեղմում՝ տարբեր ուժեր են կիրառում և կարողանում ի հայտ բերել դրանց թույլ և ուժեղ կողմերը: Օգտագործվում են հիմնականում մեքենաշինության և նավթարդյունաբերության ոլորտներում: Օգտագործվում են նաև սննդարդյունաբերության մեջ: Դա դարձրել ենք պրոդուկտ և վաճառում ենք բազմաթիվ կազմակերպությունների: Այս նախագծով հիմա աշխատում ենք ամերիկյան կազմակերպության հետ»,- ասում է «ՌԱՖԱ Սոլյուշնսի» տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը: 

Այդ ամենն իրականացնում է 10 հոգանոց թիմ, որոնցից 8-ն են ծրագրավորող: Բոլորն աշխատում են Հայաստանում, բայց հաճախ ստիպված են լինում ճամփորդել՝ պատվիրատուներին նախագծերը հանձնելու կամ ընթացիկ տարբեր հարցերի բերումով: Նախատեսում ե 2017թ. թիմը 50%-ով մեծացնել, բայց հասկանալիորեն՝ շատ բան պայմանավորված է ստացվելիք պատվերներից: 

Ռաֆայել Ղասաբյանի գնահատմամբ՝ Հայաստանում շատ հեշտ է թիմեր ստեղծել ու լուրջ նախագծեր գրել և դրսում իրականացնել. «Պետք է այդ հնարավորությունը լավագույնս օգտագործել, և դրա ուղիներից մեկն էլ ԴիՋիԹեքն է, որին մասնակցել ենք ստեղծման տարվանից սկսած՝ ամեն տարի: Սա մի հարթակ է, որտեղ հանդիպում և ծանոթանում ենք մեր նման կազմակերպությունների հետ: Հատկապես, որ այն տարեցտարի փոխվում է, նոր կազմակերպություններ են մասնակցում, նոր մտահղացումներ են կյանքի կոչվում և այստեղ ցուցադրվում»: 

 

Read More

 

Tags: Interviews

The fields marked with * are required.